Ռուսական Zepto Lab խաղային ընկերությունը, որը ստեղծել էր բջջային Cut The Rope հայտնի խաղը, այն գործարկել է «Ամ Նյամի պատմությունները»` Om Nom Stories, մուլտսերիալի մոտիվներով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով պաշտոնական մամլո հաղորդագրությանը:
Սերիալը գործարկվել է դեռ հոկտեմբերի 25-ին, սակայն դրա մասին տեղեկություն ԶԼՄ-ներում չէր տարածվել:
Om Nom Stories-ի գլխավոր հերոսը Cut The Rope-ի կերպարն է՝ Ամ Նյամը, չորքոտանի էակը, որը սիրում է քաղցրավենիք:
Մուլտսերիալի սյուժեի համաձայն՝ ամերիկացի դեռահաս Էվանը՝ Ամ Նյամի տերը, նրա մասին վիդեոբլոգ է վարում:
Մուլտսերիալը ամեն հինգշաբթի թողարկվույմ է Zepto Lab պաշտոնական կայքում: Մեկ ամսում արդեն ներկայացվել է «Ամ Նյամի» 4 սերիա, իսկ Zepto Lab-ն ու Toonbox ստուդիան, որը զբաղվում է սերիալի արտադրմամբ, պատրաստվում են թողարկել 52 էպիզոդ:
«Ամ Նյամի պատմությունների» պիլոտային սերիան ներկայացվել էր 2011թ. դեկտեմբերին: Այդ ժամանակ տեսահոլովալը YouTube-ում դիտել էր 8 մլն մարդ:
Cut The Rope խաղի հեղինակները Սեմյոն ու Եֆիմ Վոյնովներն են. այն թողարկվել է 2010թ.:









































