Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հակված չէ գերագնահատելու այն միջադեպը, որը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Լևանտե»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Դանիել Ալվեշը, ում փոխարինեց Մարտին Մանտոյան: Արդյունքում կատալոնական թիմի կազմում հայտնվեցին ակումբի 11 սաներ: «Բարսելոնա»-ն հայտարարեց, որ դա մեծ պատիվ է իր համար:
«Հանդիպումից առաջ ես չէի մտածում նման հնարավորության մասին: Այդպես ստացվեց Ալվեշի վնասվածքի պատճառով: Իսկապես, սա մեծ ձեռքբերում է մեզ համար, սակայն Կանտերայի 11 խաղացողները տիտղոսից կարևոր չեն»,- հայտարարել է Վիլանովան:








































