Շրի-Լանկայի առողջապահության նախարարությունը արգելել է որպես ողորմություն բուդդայական վանականներին վնասակար սնունդ տալ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Մասնավորապես, խոսքը ճարպ և շաքարավազ պարունակող սննդամթերքի մասին է: Մթերքների կոնկրետ թիվը դեռ հաստատված չէ:
«Բժշկական հետազոտությունների ինստիտուտին հանձնարարված է մշակել նման ողորմությունների մենյուն»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է վարչությունում՝ հաճախ քահանաներին նվիրաբերում են ռեստորանների համեղ, բայց վատ սնունդը, որի պատճառով նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջանում:
Շրի-Լանկայում, որտեղ գերակշռում է բուդդայականությունը, ապրում է առնվազն 40 հազար քահանա: Համարվում է, որ մարդիկ, ովքեր նրանց սնունդ են տալիս, իրենց կողմն են թեքում հաջողությունը ամբողջ կյանքի համար:









































