Սիրիացի ապստամբները այսօր երկրի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, կառավարական ուժերի պատկանող կործանիչ-ռմբարկու են ոչնչացրել: Այս մասին հաղորում է դեպքի վայրում՝ Իդլիբ նահանգում գտնվող Agence France-Presse գործակալության թղթակիցը:
Al-Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ երեկ Սիրիայի ազատ բանակի ապստամբների կողմից ոչնչացվել է երկրի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռ:







































