Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռ հարցականի տակ է թուրքական Bora Jet մասնավոր ընկերության կողմից Վան-Երևան երթուղով ավիաչվերթների անցկացումը: Այս մասին հայտարարել է թուրքական տվյալ ընկերությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենք տվյալ հարցով դեռ բանակցում են և դեռ որևէ համաձայնության չեն եկել: Ընկերությունն ընդգծել է, որ եթե բացվի Վան-Երևան երթուղին, ապա ավիաչվերթները կիրականացվեն միայն մարդկանց փոխադրման համար, և որ տվյալ ուղղությամբ նախատեսված չէ բեռնափոխադրումների իրականացում:









































