Wednesday, 17 06 2026
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Րաֆֆի Հովհաննիսյանին եթե հրավիրեն, էլի կգնա Բաքու (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նոյեմբերի 22-23-ը Բաքվում կայացած համաժողովին: Նա ասաց, որ Թիֆլիսից է մեկնել Բաքու։ 22-ի առավոտյան՝ մինչ համաժողովի բացումը, ադրբեջանցի լրագրողները հարցեր են ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին` կապված տարածաշրջանի, Արցախի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական մարտահրավերների մասին: Եվ այն, ինչ հայտվել է «Յութուբ»-ում, Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ, ամբողջ հարցաշարանի ընդամենը մի փոքր պատառիկն է ներկայացվել: Նրա ելույթը նախատեսված է եղել 23-ի առավոտյան։ Ր. Հովհաննիսյանի տպավորությունն այնպիսին է եղել, թե նպատակ է եղել, որ իր ելույթը լիագումար նիստում հնարավորիս քիչ լուսաբանվի, քանի որ տեքստը արդեն տարածվել էր:

Նա նշեց, որ իր ելույթից հետո հաջորդել են հինգ-վեց հոգու անձնական վիրավորանքները իր հասցեին, որին, ինչպես բանախոսը նշեց, Հայաստանում էլ է սովոր: Նախորդ առավոտյան դրված էր օրակարգում բանաձևի նախագիծ, որը պետք է ընդունվեր ընդհանուր կոնսենսուսով, սակայն 23-ի առավոտյան ակնհայտ է եղել, որ տեղի է ունեցել փոփոխություն, կանոնակարգը փոխվել էր, բանաձևի ընդունումը հանել էին օրակարգից, ընդամենը ընթերցել են: Նրանք որոշել էին ընթերցման միջոցով հաստատելու պատրանք ստեղծել: Այդ պատճառով, նրա խոսքով, ամփոփիչ նիստից մի փոքր պատառիկ հասավ հասարակությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ոչ քաղաքական պահվածքով ադրբեջանցիները փորձում էին իր համար անհարմար վիճակ ստեղծել: «Արդյունքում ընթերցվեց «հռչակագիրը», սակայն այն որևէ կերպ չընդունվեց»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

25 երկրների ներկայացուցիչներից շատերն առաջին անգամ են լսել հայկական տեսակետը: Մինչ այդ նրանք լսել էին միայն կրկնվող ադրբեջանական քաղաքականության հռետորաբանության տարափը միջազգային համաժողովներում: Շատերը մոտեցել են, զորակցություն հայտնել:

«Ադրբեջանում եթե 1000 հոգով աշխատում են, մի բան են ասում այդ 1000 հոգու աշխատանքի դիմաց, իսկ մեզ մոտ մի մարդ, շարքային քաղաքացի գնում է իր պարտքը կատարելու, ամեն մեկն իր տեսակետն է արտահայտում՝ բայց թաքնվելով կեղծանունների հետևում, ազգայնական կուրծք ծեծելով, ամեն մեկն իր տեսակետը շատ հարմար ձևով է ներկայացնում:

Ես ասում եմ՝ որտեղ հնարավոր է, Հայաստանը պետք է ներկա լինի, ոչ թե բացակա, մեր ներկայությամբ պետք է կարողանանք ոչ միայն հավասարակշռել այս դիվանագիտական ձախողումները, դատարկությունը. Դիվանագետները պետք է ներկա լինեն, մի ամբողջ պետություն պետք է լծվի այդ աշխատանքին՝ մեր ագզային շահերի հետապնդումը դուրս բերելու այս ահավոր հատվածապաշտ, ծույլ, ոչ մի բան չանող մթնոլորտից:

Ես մեծ պատիվ կզգամ և հանձնառու կլինեմ մասնակիցը դառնալ այդ նոր դե յուրե պետության ստեղծմանը, որը ունակ կլինի հետապնդելու այս հարցերը՝ ոչ թե մեկ մարդ ուղարկելով, այլ պետական համառ քաղաքականության միջոցով ազգային շահ հետապնդելու նպատակով:

Իրենք անընդհատ տարբեր թվեր են ասում`30000 հայ կա Ադրբեջանում, բայց ես ասել եմ` մեկ հայի հետ եմ ուզում հանդիպել, այդ մեկի հետ հանդիպումը տեղի չունեցավ, փոխարենը անխաչ, պարսպապատված եկեղեցին տեսա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի փոշմանել Բաքու գնալու համար և եթե էլի հնարավոր լինի, սիրով կգնա: Բաքու գնալը, ըստ նրա, սխանք չէ, այլ յուրաքանչյուրի պարտքը, և հայկական խոսքը պետք է ներկա լինի ամենուր:

Նա նկատեց, որ ավելի շատ իրեն զորակցող հրապարակումներ են եղել` անկախ նրանց, քաղաքական որ հոսանքից են:

Անդրադաձավ նաև փախստականների մասին` իր արտահայտած մտքին. «Երբ ճանաչվի ԼՂ-ի պետականությունը և տարածքային ամբողջականությունը, պետք չէ բացառել բոլոր փախստականների միաժամանակյա և բազմակողմանի վերադարձն իրենց ծննդավայրը. սա վերաբերում է Արծվաշենին, Շահումյանին, Նախիջևանին, Արևմտյան Հայաստանին և նաև ադրբեջանիցիների համար է, որտեղից իրենք դուրս են եկել»,- կրկնեց իր միտքը Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում