Եգիպտոսում զանգվածային ցույցերի պատճառ դարձած նախագահ Մուհամմադ Մուրսիի Սահմանադրական հռչակագիրը կարող է դրվել համաժողովրդական հանրաքվեի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները:
Չորեքշաբթի «Մուսուլման եղբայրներ» կառավարամետ շարժումը արտահերթ նիստ է գումարելու, որի ընթացքում վերջնական որոշում կկայացվի այս հարցի շուրջ:
Շարժման ներկայացուցիչներից շատերի կարծիքով՝ համաժողովրդական հանրաքվեն միակ հնարավորությունն է հետագա արյունահեղությունից խուսափելու համար:
Եգիպտոսում բողոքի զանգվածային ցույցեր սկսվել են այն բանից հետո, երբ մոտ մեկ շաբաթ առաջ նախագահ Մուհամմադ Մուրսին հրապարակեց Սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել:
Վերջին տվյալների համաձայն՝ անկարգությունների հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել շուրջ 500 մարդ:








































