Грузия Online փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն մեկնել է ԱՄՆ: ԱՄՆ մեկնելուց առաջ Պանջիկիձեն լրագրողներին հայտնել է, որ սա Վրաստանի նոր կառավարության ներկայացուցչի առաջին պաշտոնական այցն է Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ:
Պանջիկիձեա ասել է, որ իր ամերիկյան այցն ունի մեծ նշանակություն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Կոնգրեսի ու Սենատի անդամների, ինչպես նաև տեղական մեդիայի հետ:
Պանջիկիձեն պետք է ԱՄՆ-ում նախապատրաստի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ամերիկյան այցը, որը նախնական տվյալներով կարող է տեղի ունենալ հունվարին: Պանջիկիձեն ԱՄՆ-ից մեկնելու է Մեքսիկա, ուր մասնակցելու է այդ երկրի նախագահի երդման արարողությանը:







































