Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան մեծացնում է Սիրիայի հետ սահմանին անվտանգության միջոցառումները: Սիրիայում ընթացող բախումների հետևանքով Սիրիային սահմանակից Թուրքիայի շրջանները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են հրետակոծության:
Ելնելով դրանից՝ Ջեյլանփընար շրջանի մի բլրի վրա տեղակայվել է «Սթինգեր» հրթիռային համակարգ: Այստեղ տեղակայվել է նաև 2 հաուբից և մեկ ռադար:









































