Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում պայթյուն է որոտացել, կան զոհեր՝ հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել ավելի քան 25 մարդ:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Հաղորդվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը նահանգի բնակելի տներից մեկում: