Friday, 07 06 2024
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում

Աշխարհում չեն սիրում Ռուսաստանին և չեն վստահում Պուտինին. Pew Research Center

Սոցիոլոգիական հարցումը, որն անցկացվել է աշխարհի 44 երկրներում, ցույց է տվել, որ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի իմիջն աշխարհում զգալիորեն վատացել է: Ռուսաստանի ընկալումը զգալիորեն փոխվել է ուկրաինացիների և ամերիկացիների գիտակցության մեջ: Ռուսաստանի նախագահին հաճախ ավելի վատ են վերաբերվում, քան երկրին, որը նա կառավարում է: Կրեմլի քաղաքականությանը հավանություն տալիս են սակավաթիվ երկրներում՝ Հունաստանում, Չինաստանում, Բանգլադեշում, Քենիայում և մի քանի այլ երկրներում: Այս մասին փոխանցում է Newsru.com-ը:

Pew Research Center-ի տվյալներով՝ մեկ տարում Ռուսաստանին բացասաբար վերաբերվողների թիվը 43 տոկոսից հասել է 72 տոկոսի: Գործակալության վերլուծաբանները խոսում են սառը պատերազմի ժամանակաշրջանի հետ նմանության մասին:

Ռուսաստանի բացասական վարկանիշն աճել է 36 երկրներից 20-ում, որոնցում հարցումներն անցկացվում են երկու տարի անընդեջ, նվազել 6-ում և նույն մակարդակի վրա մնացել 10-ում: Առավել մեծ վատթարացում է գրանցվել Լեհաստանում, Գերանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում , Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ-ում գրանցվել է 29 տոկոսանոց անկում, Մեծ Բրիտանիայում՝ 27 տոկոսանոց:

Հույներն առանձնանում են իրենց եվրոպացի հարևանների շարքում: Երկրի բնակիչների ընդամենը 35 տոկոսը չի հավանում Ռուսաստանը: Թիվն անցած տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել:

Ինչպես նշվում է հաշվետվությունում, ներկայումս 10 ուկրաինացուց 6-ը վատ է վերաբերվում հարևան երկրին, մինչդեռ 2011-ին նրանց թիվն ընդամենը 11 տոկոս էր:

Ինչպես նախորդ տարիներին, Մերձավոր Արևելքում Ռուսաստանին վերաբերվում են ոչ այնքան լավ: Լիբանանում վերաբերմունքը տարբերվում է՝ կախված կրոնական պատկանելիությունից: Սուննիների 80 և քրիստոնյաների 63 տոկոսը վատ է վերաբերվում Ռուսաստանին, իսկ մուսուման շիաներից Մոսկվային խեթ է նայում միայն 12 տոկոսը:

Արդյունքները վատ չեն Լատինական Ամերիկայում: Ռուսաստանի ամենից մեծ թվով երկրպագուներ կան Նիկարագուայում՝ 45 տոկոս, ամենից շատ դժգոհողները բնակվում են Բրազիլիայում՝ 59 տոկոս:

Ասիայում Ռուսաստանի հավանության ամենաբարձր վարկանիշը գրանցվել է Վիետնամում՝ 75 տոկոս, Չինաստանում՝ 66 տոկոս:

44 երկրներից 25-ում հարցվածների մեծ մասը նշել է, որ չի վստահում Պուտինին և նրան սխալական է համարում իր արտաքին քաղաքական ուղղության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում