Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

«Մեզ համար էլ խիստ անցանկալի կլիներ, որ Ադրբեջանը Ռուսաստանի մրցակիցներից զենք գներ»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բուենոս Այրեսում Clarin թերթին տված  հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին վաճառված զենքին:

Սարգսյանն այդ հանգամանքը ցավալի է համարել և հայտարարել է, թե մեր ժողովուրդը մտահոգված է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է մատակարարում թշնամի Ադրբեջանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը բնական համարեց այն, որ Հայաստանի նախագահն այդ կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնում ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանի համար էլ ծայրահեղ անցանկալի կլիներ, եթե, ասենք, Ադրբեջանը Ռուսաստանի հակառակորդին զենք վաճառեր:

Մեր հարցին՝ Հայաստանի նախագահի այսօրինակ մտահոգությունը հիմա արտահայտելը հնարավո՞ր է՝ կապված լինի այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանն Ադրբեջանին էլ է հրավիրում Եվրասիական տնտեսական միություն, Կռիլովը պատասխանեց․ «Ադրբեջանի անդամագրումը ԵՏՄ-ը այնքան անհավանական է, որքան ասենք Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին: Ադրբեջանը բազմիցս հայտարարելէ , որ նման ցանկություն չունի և այն կապել զենքի վաճառքի հետ կարծում եմ տրմաբանական չէ»:

Միևնույն ժամանակ քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանին զենք վաճառելով Ռուսաստանը պարզապես իր մրցունակությունն է պահում, այդ գործարքների եկամուտներ շնորհիվ արդիականացնում իր զինատեսակները․«Ռուսաստանը զենք է վաճառում այն երկրներին, որոնք դա գնում են: Հիմա հնարավոր է որոշ զինատեսակներ վաճառվեն Չինաստանին, Ռուսաստանում Չինաստանին ընդունում են որպես հզոր ներուժ ունեցող երկիր՝ հատկապես քաղաքական էլիտայի այն հատվածները, որոնք արևմտյան կողմնորոշում ունեն: Բայց Ռուսաստանը հիմա այդ բանակցությունները վարում է՝ հենց այն պատճառով , որ դրանից ստացված եկամուտը հնարավորություն դա արդիականացնել իր զինտեխնիկան»«-ընդգծեց Կռիլովը:

Քաղաքագետը հորդորում է այդ խնդրին նայել ոչ միայն այն կոնտեքստում, թե այդ գործարքն ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա և Հայաստան Ադրբեջան հարաբերությունների, Կովկասում իրավիճակի վրա՝ այլ ավելի խոշոր կոնտեքստում․«Այն, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշախավորն է, այն, որ բալանսը չի խախտվելու՝ դա պարզ է, որովհետև Ադրբեջանի համար պատերազմը չի կարող հաղթանակ երաշխավորել»:

Նրա խոսքերով՝ Հայաստանի այս արձագանքը էմոցիոնալ բնույթի է, որն ինչ-որ տեղ հասկանալի է․ «Հասկանալի է նաև այն, որ Ադրբեջանին վաճառած ցանկացած զինատեսակ ցանկացած երկրի կողմից Հայաստանում բացասական արձագանք կստանա: Մեզ համար էլ ծայրահեղ անցանկալի կլիներ, որ Ադրբեջանն էլ Ռուսաստանի մրցակիցներից զենք գներ՝ դրանով հզորացնելով նրանց դիրքերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում