Որքան երկար են այս զույգի երկրպագուները սպասել նրանց ամուսնությանը: Օրերս իր նոր` «Խաղատան գողությունը» ֆիլիմի շնորհանդեսից հետո Բրեդ Փիթը վերջապես ասել է, որ Անջելինա Ջոլիի հետ իր հարսանիքը կլինի շատ շուտով, փոխանցում է purepeople.ru-ն:
Զույգը միասին է ապրում արդեն 7 տարի. մինչ այժմ նրանք ամուսնացած չեն` չնայած արդեն երեխաներ ունեն: Ամուսնանալու որոշում ընդունել են միայն այս տարվա գարնանը:
Ինչ է այս մասին մտածում «Միսիս Սմիթը»` առայժմ հատնի չէ, իսկ «պարոն Սմիթը», պարզվում է, շատ հուզված է. «Այս քայլին մեզ ամենից առաջ դրդել են երեխաները: Ես ինքս էլ զգում եմ, որ ժամանակն է: Ժամանակը եկել է: Նույնիսկ տարօրինակ է. մենք արդեն այսքան ժամանակ է`միասին ենք, իսկ ես, միևնույն է, հուզվում եմ: Չեի կարծում, որ երբևէ հարսանիքն այսքան կարևոր կարող էր լինել ինձ համար»:









































