PurePeople-ը որոշել է 2013թ. Նոր տարվա նախաշեմին ընտրել անցած 12 ամիսների լավագույն լուսանկարները, հայտնում է purepeople.ru-ն:
Գարնանն արքայազն Հարրին առաջ է անցել Ճամակացի արագավազորդ Ուսեյն Բոլտից: Հարրին մարզիկի մեծ երկրպագուն է և շատ ուրախ է եղել նրա հետ մրցելու համար: Լուսանկարում` Հարրին ուրախանում է հաղթանակի համար:
Եղբոր հիացմունքը չի կիսում արքայազն Ուիլյամը, որը մի անգամ կատակել է. «Ես ֆուտբոլի դաշտում` այնքան էլ հաճելի տեսարան չէ: Միանգամից մտքիդ գալիս է «ընձուղտը սառույցի վրա» արտահայտությունը: Սակայն իմ խղճուկ ելույթն ավելի լավն է, քան Ուսեյն Բոլտի հետ Հարիի խարդախությունը»: Մարզիկն ինքն այսպես է մեկնաբանել մրցությունը. «Պարզ է, որ Հարրին մի փոքր անարդար էր մրցում: Բայց ես գիտեի, որ նրա համար հաճելի կլիներ, եթե Բրիտանիա վերադառնար հաղթանակած: Ես նրան ասացի, որ մենք կարող ենք ևս մեկ անգամ մրցել Օլիմպիական խաղերի ժամանակ նրա տարածքում»:
Աշնանը Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն իրենց շրջագայության շրջանակներում մեկնել էին Սողոմոնի կղզիներ: Նրանք այցելել են մի քանի էթնիկական գյուղ, որտեղ նրանց հագցրել են տեղի տարազն ու տեղական պարեր ցուցադրել:
Վերջերս Բարաք Օբաման վերընտրվեց ԱՄՆ Նախագահի պաշտնում: Իր խոսքում նա շնորհակալություն հայտնց իր կնոջն ու աղջիկներին, «առանց որոնց չէր լինի այդ հաղթանակը»: Լուսանկարը, որում Օբաման ուրախանում է ընտրությունների արդյունքների համար, շատ հետաքրքիր է:









































