Monday, 08 06 2026
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր

Սփյուռքը` ՀՀԿ-ի կոկորդին

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը հայտարարել է, որ դժգոհ է «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնին սփյուռքահայության հանգանակության չափից: Կասկած չկա, որ Հարությունյանը արտահայտում է, այսպես ասած, իշխանահաճո դժգոհություն, այլապես հազիվ թե նա համարձակվեր այն արտահայտել: Այսինքն` ՀՀԿ-ն է սփյուռքից դժգոհ, այդ իսկ պատճառով էլ Հարությունյանը նաև նշում է, որ հավաքված 21 միլիոնից 11-ը Մոսկվան է տվել:

Այսինքն` Հայաստանի իշխանությունը սկսում է կարծես թե նաև իր դիրքորոշումն ու վերաբերմունքը արտահայտել, այսպես ասած, ռուսական սփյուռքի նկատմամբ, որին արդեն երկար ժամանակ է` հակադրում են Հայաստանում արևմտյան սփյուռքին կամ Հայաստանից հեռացած արևմտյան սփյուռքին:

Սա այն ենթատեքստն է, որ նրբորեն թաքնված է ՀՀԿ-ականի հայտարարության տակ, նրա մասով` իհարկե, ենթագիտակցաբար, իսկ ՀՀԿ-ի տրամադրությունների և մթնոլորտի մասով՝ բավական հիմնարար:

ՀՀԿ-ականները հիասթափված են և հիմա փորձում են երեսով տալ սփյուռքին` բերելով Մոսկվայի «գերազանցիկ» սփյուռքի օրինակը, որն իր ներդրումները Հայաստանում առաջ է տանում բոլորին հայտնի խորհրդա-ռուսական կոռուպցիոն համակարգի կանոնների և տրամաբանության հետ ներդաշնակ համագործակցությամբ:

ՀՀԿ-ականներին զայրացրել է, որ արևմտյան սփյուռքը Հայաստանում փող ներդնելու համար օրենք և իրավունք, սեփականության պաշտպանության դատական անկախ համակարգ է ակնկալում, չի ակնկալում «ատկատներ», կաշառք, պաշտոնեական դիրքի չարաշահում, իշխանության ու բիզնեսի սերտաճում, չի ակնկալում խաբեություն: ՀՀԿ-ականները չեն ներում, որ արևմտյան սփյուռքի ներդրողները դժգոհ են իրենց նվիրաբերած գումարները ծախսելու արդյունավետությունից և չեն ուզում հարստացնել կոռումպացված իշխանական համակարգը, հանդիսանալ այդ համակարգի դոնորը:

ՀՀԿ-ն չի ներում արևմտյան սփյուռքի այդ սկզբունքայնությունը, չի ներում, որ արևմտյան սփյուռքը իր դառը փորձից ելնելով` այլևս կուլ չի տալիս ուռա-հայրենասիրական խայծերը, ու դրանք այլևս չեն մնում սփյուռքի կոկորդին:

Այդ իրողությունը ՀՀԿ կոկորդին է մնացել, և ՀՀԿ-ն դժգոհ է: Սփյուռքից դժգոհելու փոխարեն` ՀՀԿ-ն ավելի լավ է դժգոհի իրենից, իր գոյությունից, և եթե Համլետ Հարությունյանն ու կուսակցական ընկերները ցանկանում են սփյուռքի առավել շռայլ հանգանակություն, ապա նախ` թող ստեղծեն դրա համար վստահություն ներշնչող ներերկրային վիճակ, ինչում, որպես առաջին քայլ, պետք է լինի ինքնալուծարումը, հրաժարումը իշխանության բոլոր լծակներից՝ նախագահի պաշտոնից սկսած, և Հայաստանում նոր իշխանության ձևավորման գործընթաց իրականացնեն:

Բայց որևէ մեկը այդ աստիճան միամիտ չէ` հավատալու համար, որ ՀՀԿ-ն կգնա այդօրինակ ինքնասպանության: ՀՀԿ-ի համար գործում է մահ կամ իշխանություն սկզբունքը: Եթե գործեին այլ սկզբունքներ, ապա ներկայումս խնդիրը ինքնին գոյություն չէր ունենա, և համազգային հանգանակության կարևոր մեխանիզմը կաշխատեր շատ ավելի արդյունավետ, իսկ դրանից բացի` Հայաստանում շատ ավելի մեծ կլիներ սփյուռքի ներդրումային ներկայությունը` նպաստելով պետության և հասարակության համակողմանի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում