Իտալական «Միլան»-ը պատրաստվում է առաջին թիմ ընդգրկել 15-ամյա հրաշամանուկ Հաչիմ Մաստուրին: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը:
Հատկանշական է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնների համաձայն՝ Իտալիայի Ա Սերիայում կարող են հանդես գալ այն ֆուտբոլիստները, որոնց տասնվեց տարին բոլորել է: Մաստուրը տասնվեց տարեկան է դառնում հունիսին: Իտալական ակումբը դիմել է ֆուտբոլի ֆեդերացիա, որպեսզի ասոցիացիան երիտասարդ խաղացողի համար բացառություն անի՝ թույլ տալով հանդես գալ Ա Սերիայում 15 տարեկանից:
Նշենք, որ մեծ քանքարի տեր պատանու խաղով պարզապես հիացած է Մասիմիլիանո Ալեգրին:








































