Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կմասնակցի «Մեծ սաղավարտ»-ի առաջին մրցաշարին՝ Ավստրալիայի Բաց առաջնությանը(Australian Open): Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Իսպանացին օրերս է սկսել մարզումները: Հիշեցնենք, որ Նադալը երկար ժամանակ է՝ հանդես չի գալիս:
Australian Open-ն ավանդապես կանցկացվի հունվարին Մելբուրն քաղաքում:









































