Ճապոնացի ավտոարտադրողները տեսնում են Չինաստանում իրենց ավտոմեքենաների վաճառքների վերականգնման առաջին նշանները՝ Արևելաչինական ծովում Սենկակու կղզիների շուրջ երկու երկրների լարված հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Զանգվածային հակաճապոնական ցույցերը սեպտեմբերին հանգեցրին նրան, որ Չինաստանը նվազեցրեց ճապոնական բրենդների գնումը։ Այս մասին գրում է China Daily-ն:
«Toyota Motor Corp-ի վաճառքի ծավալները «ցուցաբերում են չափավոր աճ»,- հայտարարել է Չինաստանում այդ ընկերության ներկայացուցիչ Նյու Յույը: «Պարզվում է, որ գործերը սկսում են ընթանալ նախկին հունով: Մենք դարձյալ գովազդում ենք մեր արտադրանքը, ու դա ջերմ արձագանքների է արժանանում»,- ասել է նա:
Nissan Motor Co-ն հայտնում է Չինաստանում վերջին շաբաթներին իր դիրքերի վերականգնման մասին: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Չինացի վերլուծաբանները նշում են, որ չլուծված հարցերը կշարունակեն «զսպիչ ազդեցություն ունենալ» շուկայի վրա:







































