Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Գումարնե՞ր, թե՞ ծանոթներ են գործում The Voice of Armenia-ում (տեսանյութ)

The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը` «Հայաստանի Ձայնը», հեռուստաէկրաններին է արդեն այս ամսից: Աշխարհի մի շարք երկրներում հաջողությամբ իրագործված այս մրցույթը կարողացավ գրավել նաև հայաստանյան հեռուստադիտողի ուշադրությունը, սակայն այս օրերին ամենահետաքրքրականը համացանցային արձագանքներն են մրցույթի անցկացման կանոնների, մրցույթում որպես մարզիչ ընդգրկված հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների պահվածքի վերաբերյալ:

Առաջին արձագանքներից մեկը մրցույթի մասնակիցներից մեկի վրդովմունքն էր ժյուրիի անդամների անլուրջ վերաբերմունքի նկատմամբ: Հասմիկ Մնոյանը նշել էր. «Մի՞թե չեն գիտակցում, որ լուրջ մրցույթ է, և իրենք, լինելով ժյուրիի անդամ, կրելով իրենց ուսերին այդպիսի մեծ պատասխանատվություն, մրցույթը վերածում են թատրոնի: Զազրելի էր, հավատացեք: Ես վստահ եմ՝ չի ցուցադրվի 25 մասնակիցներիս ելույթը մեկ առ մեկ, ինչի վառ ապացույցն է այն, որ մրցույթն անարդար էր ու չկար լրջություն: Ժյուրիի մեկ անդամը ի՞նչ իրավունքով կարող է սեղմել մյուսի կոճակը: Խեղկատակություն. ինչպե՞ս կարող են անցնել մի խումբ ֆալշ երգողներ կամ արտասանողներ»:

Հասմիկ Մնոյանի մեկնաբանությանը երեկ հաջորդեց նաև երիտասարդ դերասանուհի Լիլի Էլբակյանի մեկնաբանությունը իր ֆեյսբուքյան էջում.

««Հայաստանի ձայնը» նախագծում շատ անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում` իմ քույր Էվան, և դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ է երգել, ու ասել են` չեք անցել, ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ այդ նախագծից»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհի Էվայի մայրը` Մարինե Աբրահամյանը, ասաց, որ ի սկզբանե Էվան մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու ցանկություն չի ունեցել, նրան համոզել են մասնակցել մրցույթին՝ ասելով, որ լավ է երգում, օրիգինալ է և այլն: Ըստ Մ. Աբրահամյանի՝ համոզողների թվում էին նաև մրցույթի ղեկավարության կազմում որոշ գտնվողներ:

«Ինքն ընդհանրապես չէր ցանկանում մասնակցել` իմանալով, թե ինչ է իրականում կատարվում նման մրցույթներին, բայց գոնե բարոյական նորմեր պահպանեին»,- նշեց Մարինե Աբրահամյանը:

Նա պատմեց, թե ինչպիսի փայլուն կատարումներով է Էվան անցել մրցութային երկու փուլերը: «Առաջին փուլին Էվան փայլուն ելույթ է ունեցել: Արտոն, ում խմբից էր նա, շատ գոհ էր Էվայի տվյալներից, իսկ երկրորդ փուլը՝ «երգի մենամարտ», ամսի 25-ին էր: Երկրորդ փուլում Էվան ևս փայլուն ելույթ ունեցավ: Նա անցավ այդ փուլը ևս, էլի շատ գոհ էին: Երգիչ Արտոն ասաց, որ նա շատ մեծ հեռանկարներ ունի, որ նրա հետ նաև հետաքրքիր է աշխատել, որովհետև մեծ հնարավորություններ ունի: Սակայն այդ մրցութային օրվա գիշերը զանգահարում են և ասում, որ հաջորդ օրը գնա «Արմենիա» հեռուստաընկերություն: Կանչում են ամսի 26-ին` նույնիսկ չասելով, թե կոնկրետ ինչու: Այնուհետև հայտնում են, որ յուրաքանչյուր խմբում մեկ մասնակից ավելի է ստացվել, ուստի ավելորդ մասնակիցներից պետք է ազատվել:

Կազմակերպում են հավելյալ մրցութային օր՝ երրորդ փուլ, և ասում, որ կարող է երգել նաև առաջին մրցութային օրվա երգը: Այդպես էլ լինում է, երգում է առաջին մրցութային օրվա երգը, երգում է ավելի լավ, քան առաջին օրվա ընթացքում, սակայն չի անցնում` այն դեպքում, երբ մինչ այդ ասում էին, որ նա հեռանկարային է»,- մանրամասնեց տիկին Մարինեն:

Նա հավելեց` եթե մասնակիցներին դուրս են թողնում այն պատճառաբանությամբ, որ խմբերում մասնակիցները շատ են, ինչո՞ւ են առաջին փուլում մի քանի չանցածների ետ կանչում, որի արդյունքում նրանք անցնում են, իսկ լավ երգիչները՝ ոչ:

Մարինե Աբրահամյանն անհասկանալի համարեց այն, որ Էվան, ով ամենաուժեղներից էր, ում ժյուրիի անդամները ամենաուժեղներից մեկն էին անվանում, հեռացնում են նախագծից: Երիտասարդ երգչուհի Էվայի մայրիկի խոսքով՝ ժյուրիի անդամների խոսքը հակասում է իրենց` նախկինում արտահայտած խոսքերին. առաջին փուլում այլ կարծիք էին հայտնում, երկրորդում՝ այլ, երրորդում՝ այլ: Ուստի Մարինե Աբրահամյանը եզրակացնում է, որ կան հաշիվներ ու ճնշումներ: Թեև նա չի տեսել, բայց չբացառեց, որ ինչպես հայաստանյան այլ մրցույթներում` այստեղ նույնպես վճռորոշ են եղել ծանոթներն ու գումարները:

«Կարծում եմ` մրցույթի էթիկան ծայրից ծայր խախտված է: Աբսուրդ իրավիճակ է, քանի որ մրցույթում մնացել են այնպիսի մարդիկ, որ լարված կոկորդներով էին երգում. ես որպես երաժիշտ եմ դա ասում: Էվան արդեն որոշ չափով հայտնի է, անուն ունի, և նրա անվան հետ են խաղում` հանուն իրենց հաշիվների, այն դեպքում, երբ այս ասպարեզում նա լավագույններից մեկն է»,- ավարտեց իր խոսքը երիտասարդ երգչուհի Էվայի մայրիկը:

«Առաջին լրատվական»-ը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ նաև The voice of Armenia մրցույթի պրոդյուսերներից մեկից:

«The Voice of Armenia»-ի տրամադրած պարզաբանման համաձայն՝ կույր լսումներ փուլում ձևաչափը նախագծի մարզիչներին հնարավորություն է ընձեռում օգտվելու WILD CARD-ի իրավունքից: WILD CARD-ով նախագիծ վերադարձվող մասնակիցների նախնական ընտրությունը նախագծի երաժշական պրոդյուսերի գործառույթն է: Համապատասխանաբար, «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական պրոդյուսերը` Հայկոն, «Կույր լսումներ» փուլից դուրս մնացած մասնակիցներից ընտրել է այն ութնյակին, որից, համաձայն շոուի կանոնների, կրկին «կույր լսումների» միջոցով մարզիչները նախագիծ կարող են վերադարձնել միայն 4-ին:

WILD CARD-ի իրավունքի կիրառման դեպքում «Կույր լսումների» ընթացակարգը մի փոքր այլ է, և լսումները անցկացվում են այլ ձևաչափով ու կանոններով:«Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչները՝ լսելով 8 մասնակիցներին, առանց ելույթի մեկնաբանություններ տալու և պտտվելու, կարգային սանդղակով նշում են իրենց համար նախընտրելի 4 մասնակիցներին: Երբ բոլոր մասնակիցներն արդեն ելույթ են ունեցել, սկսվում են մարզիչների խորհրդակցությունները: Մարզիչները միմյանց հետ քննարկումների արդյունքում գալիս են ընդհանուր որոշման, թե որ մասնակիցը, որ մարզչի թիմից է լինելու:

«Կույր լսումներ» փուլի և WILD CARD -ի արդյունքում «Մենամարտ» փուլ անցնում են 56 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: «Կույր լսումներ» փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ WILD CARD –ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում ևս 1 մասնակցի: Ընդհանուր հաշվով մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14:

Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծի «Մենամարտ» փուլի ավարտին յուրաքանչյուր մարզչի թիմում համալրված բացառիկ ձայնային տվյալներով օժտված 14 մասնակցիներից ընդամենը 6-ն են անցնում գալահամերգային փուլ: Այս փուլի սկզբում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները կատարում են զուգերգ, որից հետո մարզիչը ինքն է կատարում ընտրությունը և իր կարծիքով ամենախոստումնալից մասնակցին պահում իր թիմում:

Քանի որ նախագծում մրցակցություն ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին՝ մինչև գալահամերգային փուլի եզրափակիչ:

Համապատասխանաբար, «Մենամարտ» փուլում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները երգում են 7 զուգերգ, և նրանցից միայն 7-ն են այն հավանական հավակնորդները, որոնք պետք է անցնեն գալահամերագային փուլ՝ պայքարը շարունակելու: Քանի որ, ըստ նախագծի ձևաչափի, յուրաքանչյուր մարզչի թիմից միայն 6 մասնակից կարող է անցնել գալահամերգային փուլ, մարզիչը վերոնշյալ 7 մասնակիցներից 5-ին վստահաբար անցկացնում է հաջորդ փուլ, իսկ 2-ին տալիս կարմիր գոտում ևս մեկ անգամ երգելու հնարավորություն, որից հետո նրանցից մեկին ընձեռում նախագծում պայքարը շարունակելու իրավունք: Ի հավելումն, կարմիր գոտին վերոնշյալ 2 մասնակցիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս կրկին կատարելու «Կույր լսումներ» փուլի իրենց երգը, որից հետո մարզիչն ինքն է որոշում, թե նրանցից ով է շարունակում պայքարը նախագծում: Ընդհանուր առումով գալահամերգային փուլ է անցնում 24 մասնակից՝ յուրաքանչյուր մարզչի թիմից 6-ական մասնակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում