«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են «Կրիստալ Փելես»-ի հարձակվող Վիլֆրեդ Զահայի ծառայություններով:
Հիշեցնենք, որ 20-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք առաջատար անգլիական ակումբներ, այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Զահայի ծառայություններն իսկապես հետաքրքրում են մեզ, սակայն ոչ ավելի, քան մեր ակումբի մյուս տրանսֆերային նպատակները»,- նշել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը:







































