Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում չեղյալ է հայտարարվել դպրոցական միասնական համազգեստը: Չնայած դրան՝ դպրոց հաճախելու համար համազգեստի ընտրության հարցում գործելու են մի շարք սահմանափակումներ:
Մասնավորապես, արգելված է կրել կիպ զգեստներ ու բլուզներ, կարճ կիսաշրջազգեստներ ու տաբատներ, բաց պարանոցով և անթև վերնաշապիկներ: Թուրքիայի կրթության նախարարության հրամանն ուժի մեջ է մտնելու պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո:










































