Չնայած հրաբխի ժայթքումն ավերիչ հետևանքներ է ունենում շրջակա լանդշաֆտի համար` երբեմն այս բնական աղետն օգնում է պահպանել անցյալի հետքերը: Դրա օրինակն է նախապատմական ռնգեղջյուրի գանգը, որը մոտավորապես 9.2±0.1 մլն տարի պահպանվել է հրաբխային ապարներում:
PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում Բելգիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից գիտնականների խումբը հայտնում է, որ Կապադովկիայում հայտնաբերված գանգը պատկանել է Ceratotherium neumayri տեսակին: Այս անհետացած տեսակն ապրել է ընկերքավոր կաթնասունների ծաղկման դարաշրջանում և հետաքրքիր է նրանով, որ համարվում է ժամանակակից սպիտակ և սև ռնգեղջյուրների նախնին:
Հրաբխային ապարներում կենդանու մնացորդ շատ հազվադեպ է հայտնաբերվում, բոլոր գտածոների միայն 2%-ը։
«Կենդանու «մարմինը» եռացրել են մոտ 400°C պայմաններում և մասնատել»,- ուսումնասիրության գործընթացը նկարագրում է Պիեռ-Օլիվյե Անտուանը Մոնպելյեի էվոլյուցիայի մասին գիտությունների համալսարանից:
Գիտնականի խոսքով` մնացորդների այդքան երկար ժամանակ և այդկերպ պահպանվելու համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ: Հարմար է 250–600 °C ջերմաստիճանը:










































