«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 23-ամյա կիսապաշտպան Թոմ Քլևերլին նոր՝ 5-ամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Սպասվում է, որ նոր համաձայնագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարվի 2013թ. սկզբին: Կիսապաշտպանը 60.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ կստանա:
Հավելենք, որ Քլևերլիի և «Յունայթեդ»-ի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.: Ըստ գործող պայմանագրի՝ Քլևերլին ստանում է 35.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:









































