Էստոնիայում Slide 2012 երիտասարդական պարային մրցույթի մասնակիցներին հանձնարարել են կատարել մի շարք արտասովոր առաջադրանքներ: Մասնավորապես, նրանց հանձնարարել են պատկերել միասեռական-մոծակների,- հաղորդում է DELFI-ն:
Կայքը մեջբերում է մասնակիցներից մեկի տեքստը, որում նկարագրվում է, որ երկու միասեռական-մոծակներ հանդիպում են և սիրահարվում: Մոծակներից մեկը նստում է մյուսի ծնկներին և խնդրում նրա ոտքը: Հաջորդ օրը նրանք միասին թռչում են Լաս Վեգաս և ժամանակի մեծ մասն անցկացնում են խաղատներում… :
Մեկ այլ մասնակից իր տեքստում պատմում է սեքսուալ մկնիկի և ոզնու մասին: Նրանք հանդիպում են ակումբում՝ պարահրապարակում: Պարի ժամանակ նրանք ցուցադրում են իրենց լավագույն շարժումները…
Ամբողջական տեքստերին կարելի է ծանոթանալ այստեղ :
Մրցույթի կազմակերպիչների խոսքերով՝ մրցույթը նվիրված է ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով այլ հիվանդությունների դեմ պայքարին:
Slide 2012 տեղի է ունենալու Էստոնիայի մայրաքաղաք Տալինում նոյեմբերի 27-ին: Մրցույթի մասնակիցները պետք է ցուցադրեն իրենց պարային ունակությունները, իսկ փուլերից մեկում նրանք պետք է «պարեն» իրենց կողմից կազմված տեսքերի սյուժեն։







































