Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանը «Ոսկե խաղակոշիկ»-ի համար պայքարում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
«Շախտյոր»-ի ֆուտբոլիստը 17 գոլ է հեղինակել, որը կազմում է 25.5 միավոր (հաշված 1.5 գործակցով): Առաջատարը «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արդեն 18 գոլ է հեղինակել և վաստակել 38 միավոր:
Երկրորդ տեղում է Լիտվայի «Շյաուլյայ»-ի խաղացող Արտուրաս Ռիմկևիչիուսը, ով հակառակորդների դարպասները գրավել է 35 անգամ:
Հավելենք, որ Մխիթարյանը «Ոսկե խաղակոշիկ»-ի համար պայքարում գերազանցում է Մադրիդի «Ռեալ»-ի և ՊՍԺ-ի առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուին և Զլատան Իբրահիմովիչին, որոնք ունեն 24-ական միավոր:









































