Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Մոուրան, ով ձմռանը «Պարի Սեն-Ժերմեն» կտեղափոխվի, հայտնել է, թե ֆուտբոլիստներից ում է ցանկանում նման լինել:
«Իմ կուռքը Զինեդին Զիդանն է: Գիտեմ, որ նա 1998 թվականին ոչնչացրել է Բրազիլիայի ընտրանու երազանքը, սակայն միևնույն է` նա իմ տեսած ֆուտբոլիստներից լավագույններից մեկն է:
Միշտ հաճույքով եմ հետևել տեխնիկապես հզոր ֆուտբոլիստների` Ռոբինյոյի, Մեսսիի, Դենիլսոնի, Ռոնալդինյոյի խաղին: Նրանք վարպետներ են: Ուսումնասիրում եմ նրանց խաղը` նոր հմտություններ սովորելու նպատակով»,- ասել է Մոուրան:







































