Գոհաբանության օրն Instagram-ի համար ռեկորդային է դարձել: 10 մլն մարդ այն օգտագործել է տոնական լուսանկարներ մշակելու և ծանոթներին ուղարկելու համար: Ակտիվության ամենաթեժ պահին ամեն վայրկյան Instagram-ում ներբեռնվել 200 լուսանկար, հայտնում է Vesti-ն:
Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ ծառայության համար ամենահաջողը դառնում են ինչ-որ կերպ սննդի հետ կապված տոները: #food թեգով Instagram-ում նշված է ամենաքիչը 19 մլն լուսանկար:
Հոկտեմբերին Նյու Յորքի ռեստորաններից մեկը նույնիսկ թողարկել է ուտելիքի հատուկ «Instagram-մենյու», որը հաճելի է լուսանկարել:
Մյուս կողմից` Գոհաբանության օրը Instagram-ի սահմանած ռեկորդը կարելի բացատրել նրանով, որ առցանց ծառայությունը դեռ շատ ճանաչված չէ: Facebook-ն այն ձեռք է բերել այս տարի, այդ ժամանակից ի վեր դրա օգտատերերի բազան կրկնապատկվել է և շարունակում է աճել:








































