Ամերիկացի վիրաբույժ Ջոզեֆ Մյուրեյը, ով Նոբելյան մրցանակ է ստացել նրա համար, որ առաջին անգամ երիկամ է փոխպատվաստել, մահացել է Բոստոնում՝ հաղորդում է երեքշաբթի Associated Press
գործակալությունը:
Փոխպատվաստողի մահը, ով 93 տարեկան էր, հաստատել է Brigham and Women’s Hospital խոշոր հիվանդանոցի բժիշկ Թոմ Լենգֆորդը:
Մյուրեյը 1954թ-ին մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ հաջողությամբ փոխպատվաստել է 23 տարեկան տղամարդու երիկամը նրա երկվորյակ եղբորից: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ նրանք այդ տեխնոլոգիան մշակել են՝ շների վրա փորձարկումներ անելով:
1990թ-ին Ջոզեֆ Մյուրեյը իր մյուս գործընկերոջ՝ Էդվարդ Թոմասի հետ արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի:









































