Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովին կից նոր հասարակական խորհուրդ ստեղծելու որոշում կկայացվի: «Հանձնաժողովն այսօր կքննարկի եւ կհաստատի խորհրդի կազմը: Խորհրդի կազմում ընդգրկված են հասարակական, պետական կառույցների ներկայացուցիչներ: Իսկ նպատակը հասարակության հետ ավելի սերտ համագործակցությունն է: Խորհուրդը իրավունք ունի բարձրաձայնելու հասարակությանը հուզող խնդիրներ, հանդես գալու առաջարկություններով հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերում»,- Առաջին լրատվականի հետ զրույցում կանխավ տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը: