Friday, 03 07 2026
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ

Կադրային ջարդ` Սերժ Սարգսյանի նկարի պատճառով. մամուլ

Երեկ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր «Մի´ ենթարկվիր» գրությամբ Սերժ Սարգսյանի՝ վրան խաչ քաշած դիմանկարը, մի քանի հարյուր օրինակից: Իսկ երեկ առավոտյան արդեն իրարանցում էր սկսվել: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` ոստիկանական խմբերը շրջում էին Կենտրոնում, հայտնաբերում այդ նկարները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները սև ներկով «ջնջում էին» դրանք: Թե ովքեր են մի գիշերվա ընթացքում ամբողջ Կենտրոնն այդպես զարդարել, անհայտ է: «Յութուբում» արդեն տեղադրվել է գիշերային այդ իրադարձության տեսագրությունը` «Մի´ ենթարկվիր…» վերնագրով: Ըստ որոշ տեղեկությունների, սա անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հակահարված art» նախաձեռնության երիտասարդ անդամների վրա դեկան Էդիկ Մինասյանի կազմակերպած և գլխավորած հարձակման պատասխանն է:

Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ նկարների պատճառով Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել: Ինչպես «ՀԺ» թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամաններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Ավելի ուշ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի` ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեկվա դրությամբ, ոստիկանությունից կադրային այս փոփոխությունների պաշտոնական հիմնավորումները չներկայացրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում