Եվրոպական ֆերմերները Բրյուսելի կենտրոնում ոստիկանությանը կաթով ողողել են: Իրավապահներն ի պատասխան կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Ցուցարարների և ոստիկաների միջև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ֆերմերները, որոնք բողոքում էին կաթնամթերքի չափազանց ծացր գներից, Լյուքսեմբուրգի Եվրախորհրդարանի համալիրի ճակատային մասը ողողել են կաթով:
Ակցիայի այս հատվածը նախատեսված է եղել, այդ իսկ պատճառով իրավապահները միջամտել են միայն այն ժամանակ, երբ ամենաագրեսիվ գյուղացիները փորձել են ներխուժել Եվրախորհրդարանի տարածք: Ներկա պահին Եվրախորհրդարանի պարիսպների մոտ կարճատև դադար է: Ուժային հակամարտությունը միանգամայն կարող է վերսկսվել, քանի որ բողոքի ակցիան կտևի մինչև երեքշաբթի կեսօր:
Ըստ ոստիկանության գնահատականի՝ Լյուքսեմբուրգի հրապարակում և Հիսունամյակի այգու տարածքում կենտրոնացել է մինչև 2000 ֆերմեր մոտ 800 տրակտորներով:
Նրանք ժամանել են ԵՄ 14 երկրներից և պահանջում են ԵՄ բյուջեից չկրճատել ընդհանուր ագրարային քաղաքականության համար նախատեսված գումարը և ստեղծել համաեվրոպական վերահսկող մարմին, որը կվերահսկեր կաթնամթերքի արտադրության իրավիճակը և կապահովեր արտադրանքի գնի ադեկվատ բարձրացում:










































