Ջասթին Բիբերը, ով վերջերս շքանշան է ստացել Կանադայի հանդեպ ունեցած վաստակների համար, մեզ հայտնի է որպես տաղանդավոր կատարող, ինչպես նաև ռոմանտիկ մարդ: «Օփրա Ունֆրիի շոու»-ի ժամանակ նա պատմել է Սելենա Գոմեսի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
Վերջերս երիտասարդ զույգի մոտ լուրջ տարաձայնություններ էին ի հայտ եկել: Սելենան հեռացել էր իր ընկերոջից որոշ ժամանակով: Սակայն վերջերս Բիբերն ու նրա ընկերուհին գիշեր են անցկացրել միասին: Օփրայի հետ եթերից հետո պարզ դարձավ, որ Բիբերը իսկապես զգացմունքներ ունի աղջկա հանդեպ:
«Ես անտարբեր չեմ անկեղծ մարդկանց նկատմամբ: Եվ ես զգում եմ, որ ամենաանկեղծ մարդկանցից մեկն է, ում ես ճանաչում եմ: Նա ունի բարի սիրտ, և և ես կարող եմ նրա հետ ժամերով խոսել ամեն ինչի մասին»,- պատմել է երիտասարդ դերասանը հաղորդավարուհուն:









































