«Անիվների վրա շքեղ վիլլաներ» ստեղծող Airstream ընկերությունը, ներկայացրել է իր նոր գլուխգործոցը՝ Land Yacht ցամաքային զբոսանավը: Ու՞մ է հարկավոր ծովը, եթե կա Land Yacht-ը:
Նորույթը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում կայանալիք National RV Trade Show ցուցահանդեսում: Land Yacht-ն, իրոք, ավելի շատ նման է զբոսանավի, քան թրեյլերի: Ձևը, ներքին հարդարանքը, բաղկացուցիչ տարրերը. ամեն ինչ խոսում է այն մասին, որ Land Yacht-ը ստեղծված է ծովով նավարկելու համար, սակայն դրանով միայն ցամաքում կարել է շարժվել:
Ցամաքային զբոսանավը ստեղծվել է Airstream և Officinia Italiana Design ստուդիայի կողմից: Այս գլուխգործոցի ստեղծման համար օգտագործվել են ամենաբարձրորակ նյութերը՝ սպիտակ փայտ, բնական կաշի և այլն: «Զբոսանավի» մեջ հանգիստ հինգ մարդ կարող է տեղավորվել, կա ննջարան, լոգարան և փոքրիկ խոհանոց:
Պետք է նշել, որ Airstream–ի թրեյլերները շատ են դուր գալիս հոլիվուդյան աստղերին, ովքեր գնահատում են շարժական տների առավելությունը:










































