Լուվրին անհրաժեշտ է 1 միլիոն դոլար, որպեսզի ձեռք բերի միջնադարյան երկու քանդակ: Ընդ որում՝ այդ քանդակները շատ ավելին արժեն:
Հովհաննես առաքյալի և Սինագոգի այլաբանության քանդակների արժեքը 2.6 միլիոն եվրո է: Լուվրին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը անհրաժեշտ է գտնել 1 միլիոն դոլար, հստակցերել է թանգարանի տնօրեն Անրի Լուարետը:
Պահանջվող գումարի մի մասը`1.3 միլիոն եվրոն, հավաքել է Լուվրի ընկերների միությունը: Եվս 500 հազար եվրո տրամադրել է Axa Art ապահովագրական ընկերությունը, սակայն դա բավարար չէ:
Հովհաննեսի և Սինագոգի այլաբանության քանդակները «Խաչից իջեցումի» հավաքածուի մի մասն են կազմում, որը թվագրվում է 1270 թվականով:
Հավաքածուն պատկանում է Լուվրին, իսկ երկու ֆիգուրները թանգարանի ներկայացուիչները երկար տարիներ որոնել են:
«Այդ անսամբլը ֆրանսիական գոթիկայի գլուխգործոցն է»,- նշում է Ա.Լուարեթը:
Այդ քանդակները, որոնք Ֆրանսիայի իշխանությունների կողմից ճանաչվել են ազգային արժեքներ, գնելու առաջնահերթ իրավունք ունի Լուվրը: Մշակույթի նախարարությունը ժամանակավոր արգելք է դրել այդ քնադակներն արտասահմանում վաճառելու վրա: Սակայն մինչև հունվարի վերջ ֆրանսիացիները պետք է հայթայթեն 1 միլիոն դոլար, եթե չեն ուզում կորցնել իրենց ազգային հարստությունը:
«Մենք արդեն կորցրել էինք այդ քանդակները գտնելու հույսը: Հետո մի օր մասնավոր հավաքնորդը եկավ իմ գրասենյակ և հանեց իր պայուսակի միջից քանդակները: Նա եկել էր դրանք վաճառելու»,- պատմել է Ա.Լուարեթը:










































