Microsoft ընկերությունը իր խանութների տեղակայման համար բանակցություններ է սկսել Եվրոպայում անշարժ գույքի խոշոր սեփականատերերի հետ: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին, որոնք ծանոթ են բանակցությունների ընթացքին: Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը մտադիր է առևտրի կետեր բացել 2013 թ. ընթացքում: Առաջին խանութները կբացվեն Մեծ Բրիտանիայում:
Թերթը նկատում է, որ այդ կերպ Microsoft-ը դիմում է այն ռազմավարությանը, որն օգտագործում է Apple-ը։ Վերջինս Apple Store-ում վաճառում է իր արտադրանքը, մասնավորապես սմարթֆոններ, ինչպես նաև՝ ծրագրեր։ Apple-ն ունի 400 խանութ՝ աշխարհի 14 երկրներում:
Ի տարբերություն Apple-ի՝ Microsoft–ն իր խանութներում իրացնում է այլ ընկերությունների հեռախոսներ, օրինակ՝ Nokia–ի:
Ներկայում Microsoft-ի խանութներ են գործում Կանադայում ու ԱՄՆ-ում:










































