Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այսօր մասնակցել է Բաքվում Սևծովյան առևտրային ու ներդրումային երրորդ ֆորումի բացման արարողությանը:
Իր ելույթում Չիչեքը հայտարարել է, որ պոտենցիալ զարգացման համար անհրաժեշտ է ամրագրել համատեղ գործունեությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների միջև.
«Պետք է ճիշտ ձևով օգտվել Սևծովյան տարածաշրջանի հանդեպ օտար ներդրողների ցուցաբերած հետաքրքրությունից և ամրապնդել ՍՏՀԿ-ի անդամ երկրների միջև համագործակցությունը: Թուրքիան ՍՏՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2012 թվականի հուլիսի 1-ից և դրանից հետո ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման համար»:
ՍՏՀԿ-ն ստեղծվել է 1992 թվականի հունիսի 25-ին:









































