«Ռոսունդա» մարզադաշտի տնօրինությունը երկրպագուներին թույլ է տվել հուշանվերներ վերցնել մարզադաշտից` այն հողին հավասարեցնելուց առաջ: 5.000 երկրպագուներ, զինվելով բահերով և տարատեսակ գործիքներով, գնացել են մարզադաշտ` այնտեղից հուշանվերներ վերցնելու:
Лоукал հանդեսի տեղեկացմամբ՝ մարդիկ տուն էին գնում մարզադաշտի աթոռները, խոտածածկը և սահմանազատող պատնեշներն իրենց հետ տանելով:
Նշենք, որ արենայի բացումը տեղի է ունեցել 1937 թվականին և հանդիսանում էր ԱԻԿ ակումբի տնային մարզադաշտը: Վերջին խաղն այստեղ կայացել է նոյեմբերի 22-ին: Այժմ թիմն իր հանդիպումները կանցկացնի «Ֆրենդս Արենա»-ում, որը կառուցվել է «Ռոսունդա»-ի հարևանությամբ:





































