Aleppo Family Volunteers Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն, ով նոյեմբերի 7-ից անհայտ կորած էր համարվում՝ տուն է վերադարձել:
Հիշեցնենք, որ հալեպահայ հայտնի ռեժիսոր Ավո Գաբրիելյանը բերման էր ենթարկվել սիրիական անվտանգության ծառայություն, որից հետո նրա մասին որևէ տեղեկատվություն չկար:
Նշեք նաև, որ Ավոն աշխատում էր նոր ֆիլմի վրա, որը պատմում է 2011թ․ սկսված սիրիական հակամարտության ընթացքում սիրիացի ժողովրդին պատուհասած մարդասիրական ճգնաժամի և աղետի մասին։









































