«Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դարձավ «Ֆորմուլա-1»-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրիի հաղթող: Երկրորդ տեղում է ֆինն Վալտերի Բոտասը` «Ուիլիամս»-ից: Լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլ»-ի ավստրալացի ներկայացուցիչ Դանիել Ռիկարդոն:
Նշենք, որ «Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը 5-րդն էր, իսկ որակավորման փուլում հաղթած Նիկո Ռոսբերգը չի հատել եզրագիծը:
Մեծ Բրիտանիայի Գրան պրի
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») – 2:26:52, 094
2. Վալտերի Բոտաս («Ուիլիամս») +30,135
3. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +46,495
4. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +47,390
5. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +53,864
6. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +59,945
7. Քևին Մագնուսեն («Մաքլարեն») +1:02,563
8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1:28,692
9. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո») +1:29,340
10. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռեսո») +1 շրջան