Bild հանդեսի տեղեկացմամբ՝ հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը ցանկություն է հայտնել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Բանն այն է, որ Հունտելարի՝ «Շալկե»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, հետևաբար ակումբը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի հարցով, քանի որ կես տարի անց հարձակվողը կկարողանա լքել թիմը ազատ գործակալի կարգավիճակով:









































