Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է այն պնդումը, թե Թուրքիան չի կարողացել կարևոր դեր խաղալ Գազայի հատվածում զինադադարի ռեժիմի հաստատման մեջ.
«Այդպիսի պնդումները զարմացրել են ինձ: Ասում են, թե Եգիպտոսի վերելքը հանգեցնում է Թուրքիայի անկմանը կամ Իրանի ակտիվությունը հանգեցնում է Թուրքիայի պասսիվացմանը: Այս մասին պնդողները վատ են իրազեկված մեր երկրի արտաքին քաղաքականության մասին:
Թուրքիան առավելագույն ջանքեր է գործադրելու, որպեսզի Եգիպտոսը վերստին սկսի կարևոր դեր խաղալ Մերձավոր Արևելքի ժողովրդավարացման մեջ: Այդ տարածաշրջանը կարող է վերելք ապրել տարածաշրջանային երկրների օգնությամբ:
Մենք երբեք չենք ասել, որ տարածաշրջանում լինելու է միակ առաջնորդ: Ներկայումս Մերձավոր Արևելքում Թուրքիայի ամենակարևոր ռազմավարական դաշնակիցը Եգիպտոսն է: Թուրքիան չի մրցակցում Եգիպտոսի հետ»:




































