Մեքսիկայի հյուսիսում՝ ԱՄՆ-ի հետ սահմանակից Չիուաուա նահանգում հայտնաբերվել են 19 սպանվածների դիակներ, հաղորդում է Associated Press-ը:
Տեղի դատախազության տվյալով՝ զոհերից 11-ը արդեն երկար ժամանակ է, ինչ թաղված են ընդհանուր գերեզմանոցում, իսկ մյուս 8-ը, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են կտտանքների ու սպանվել են օրերս:
Ինչպես պնդում է դատախազության ներկայացուցիչը, առաջին հուղարկավորությունն արվել է 2 տարի առաջ Սյուդադ-Խուարեսից 40 կմ արևմուտք, երբ նահանգում պատերազմ էր ընթանում թմրամիջոցների առևտրով զբաղվողների միջև:
Ռոսալես քաղաք տանող ճանապարհի մոտ հայտնաբերված երկրորդ զոհի աչքերը հանված են, առկա են նաև այրվածքների հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սպանության հետևում կանգնած է թմրակարտելներից մեկը:
Հիշեցնենք, որ 2006թ. Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պատերազմ հայտարարեց թմրամիջոցների առևտրին ու դրա դեմ պայքարում գործի դրեց բանակային ստորաբաժանումները: Այդ ընթացքում սպանվել է ավելի քան 47 հազար մարդ:











































