Sunday, 05 05 2024
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մեղավորն օրենքը չէ, մենք ենք, մեր ներսում արդարադատության բացակայությունն է. Պարգև Օհանյան

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը կարծում է՝ սահմանադրական փոփոխությունները կարող են նշանակություն ունենալ, եթե նախ օրենքի գերակայություն լինի հենց մեր ներսում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, թե Ամերիկայում, օրինակ, մոտ 200 տարվա մեջ գրեթե չի փոփոխվել Սահմանադրությունը. այդ տարիների ընթացքում մոտ 28 – 29 փոփոխություն է եղել միայն: «Մեծ հաշվով՝ օրենքը չի մեղավորը, մեղավորը մենք ենք, մեր ներսում արդարադատության բացակայությունն է, օրենքի գերակայության բացակայությունը, բայց այնպես չի, որ պետք չեն բարեփոխումներ, պետք է, ես հայեցակարգին ծանոթացել եմ, վատը չէր, չգիտեմ` որքանով կպահպանվի, ինչ կփոխվի հայեցակարգի մեջ»,- ասաց նա:

Հարցին՝ 2005 թվականին սահմանադրական փոփոխություններից հետո ինչ որ որակական առաջընթաց, փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Գիտեք, մի քիչ էն չի, ոչ էն է` ասենք` էական էր, ոչ էն է` ձևական: Իհարկե, էական են լինում, բայց դա ինչ է տալիս, ինչ է տվել: Օրինակ` պետական կառավարման վերաբերող մասով եթե նայենք, հիմա էլ ուզում են փոխել, դարձնել խորհրդարանական, ի՞նչ է փոխվելու մեծ հաշվով»:

Օհանյանը կրկին ընդգծեց՝ այստեղ կարևորն օրենքը չի, ոչ էլ կառավարման համակարգն է, կարևորը մարդն է, որ լինի արդար, սիրի երկրին, ժողովրդին, մերձավորին` ինչպես իր անձը, իսկ մնացածը սպասարկող են: «Օրենքներն ի՞նչ են, սպասարկող են ընդամենը, իսկ իրական կյանքում կամ մենք ենք սպասարկում, ծառայում օրենքներին, կամ էլ ընդհանրապես արհամարհում ենք, և որոշ դեպքերում չենք էլ պատժվում դրա համար»,- ասաց նա:

Եռաստիճան դատական համակարգից երկաստիճանին անցման սահմանադրական փոփոխությանն անդրադառնալով՝ Օհանյանը նշեց, թե այդ դասն անցել ենք, մի անգամ արդեն դրա միջով անցանք, բայց եռաստիճանն էլ եռաստիճան չէր, երկաստիճանն էլ երկաստիճան չէր: «Հասկանում եք, փոքր երկրի համար ինչպես շատ մեծ շռայլությւուն է էսքան կուսակցության առկայությունը՝ մի քանի իշխանական կա, ընդդիմադիր, մեկն այլընտրանք է, մեկը երկընտրանք, ոչ ոք չի մտածում ու չի ցանկանում միավորվել, որ լինեն մեկ իշխանություն և մեկ ընդդիմություն, էդպես էլ դատականը, ուղղակի հասկանում եք, եթե արդարադատություն լինի, իսկ սա ուրիշ` մի քիչ ավելի երկար զրույցի թեմա է, ապա երկաստիճանը լիովին բավարար է»,- նշեց նա:

Օհանյանի համոզմամբ՝ ճիշտը երկաստիճան համակարգն է, իսկ վճռաբեկը պետք է լինի հսկողի դերում, եթե կարելի է այդպես ասել, այսինքն` պիտի գործ չքննի, պարզապես, ինչպես նախկինում էր, որոշակի վերահսկողական գործառույթներ ունենա, ամենակարևորը` օրենքների միատեսակ կիրառության հետ կապված աշխատանքներ տանի, նախադեպային որոշումներ ընդունի, ոչ թե դնի, քննություն կատարի, ավելին` քմահաճությամբ գործը վարույթ ընդունի կամ չընդունի և պատճառաբանի, որ հավասարազոր է չպատճառաբանելուն կամ ընդհանրապես չպատճառաբանի իր որոշումները:

Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն, ըստ նրա, արդարացված է որոշակի կատեգորիայի՝ առանձնապես ծանր և գուցե նաև ծանր գործերի դեպքում, այլ գործերով այն իմաստ չի ունենա: Օհանյանը կարծում է՝ այդ ինստիտուտի ներդրումը դեր կխաղա, այլ հարց է՝ ինչպես կներդրվի, ինչպես կապահովվի նրանց անկախությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում