Thursday, 02 07 2026
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

Աշոտ Բլեյանը կայացրեց նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու որոշումը

2012 թ. մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշել էր, որ նախագահական ընտրություններում հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը: Նախկինում մի քանի անգամ պարոն Բլեյանից հետաքրքրվել էինք, թե ի վերջո կառաջադրվի՞ առաջիկա ընտրություններում, թե՝ ոչ: Վերջինս էլ նշել էր, որ դեռ այս հարցի շուրջ մտածելու ժամանակ ունի:

Այսօր, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Բլեյանը նշեց, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի, և այդ որոշման համար բերեց մի քանի պատճառաբանություն.

«Ես կուզեմ և կարող եմ աշխատել ՀՀ նախագահ: Թվում է` գիտեմ, հարգելի Ստեփան Դեմիրճյանի ձևակերպմամբ, ինչը ինչպես և ումով անել: Ինչի–ինչպեսի մասին ես 1989 թվականից, կարծես, բավարար արտահայտվել եմ թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ տարբեր պաշտոններում, տարբեր կարգավիճակներում` որպես «Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարում ընտրված վարչության անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ լուսավորության նախարար, «Նոր ուղի» կուսակցության նախագահ, Աշոտ Բլեյան հանրային գործիչ: Հայաստանում վերջին 20-22 տարում առաջացած մարդկային-մասնագիտական կապիտալն արժևորում եմ և ճանաչում: Ինքնակրթությամբ, աշխատանքով ու կյանքով, բազմազան ոչ ֆորմալ կրթության ձևերում և, իհարկե, Արևմուտքի առաջնակարգ կրթական հաստատություններում մասնագիտություն ձեռք բերած մարդկանց` բավարար քանակով և որակով մասնագիտական կորպուս է առկա: Հաստատ: Առաջիկա ընտրություններով ես ՀՀ նախագահ դառնալ չեմ կարող: Սա էլ` հաստատ: Ահա ինչու իմ թեկնածությունը ես չեմ առաջադրում:

Բավարար փորձառությունն ունեմ 1998 թ. ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններից` որպես նախագահի թեկնածու, և 2003 թ. ՀՀ ԱԺ ընտրություններից` որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու: Սա` մեկ: Երկրորդ` 2011 թ. դեկտեմբերին ես օրինական ընտրությամբ, հինգ տարի ժամկետով ընտրվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն: Ինչպես ես, այնպես և իմ գործընկերներից, սովորողներից ու ծնողներից շատերը, չենք պատկերացնում կրթահամալիրն առանց ինձ: Ես պիտի ավարտին հասցնեմ իմ սկսած սերնդափոխությունն ու արդիականացումը, օրինական ընտրությամբ փոխանցեմ իմ իրավասություններն արժանիին: Կրթահամալիրն աշխատել է Հայաստանի ներկայի համար, կգործի նրա ապագայի համար: Կա և երրորդը՝ ես մնում եմ «մեծ քաղաքականության» մեջ` մեծացնելով իմ ազդեցությունը Հայաստանում ձևավորվող քաղաքական համակարգի վրա՝ իմ կրթական և այլ հանրային գործով, խոսքով, իմ անձով: Իմ երախտահիշատակ ավագ եղբայրը մեր հորը՝ Շամխալին դիմում էր ոչ այլ կերպ, քան «նախագահ»: Նախագահ էր իր ազդեցությամբ, անձնային որակներով, մեր մեծ ընտանիքում, Բլեյանների բազմաքանակ ու ազնվական տոհմում, իր առևտրական գործընկերների շրջանում: Դարձավ, ապրեց ու կա նախագահ հայրս:

Հիմա Հայաստանում շատ են խոսում մի կողմից` իշխանավորների, օլիգարխների անվերահսկելիությունից, մյուս կողմից` հասարակայնորեն ճանաչված և արժանի գործիչների պակասից. մտավոր զբաղմունքի մարդիկ, ովքեր որպես անհատներ ուղղակի ազդեցություն ունեն հանրության վրա և հասարակական կարծիք են ձևավորում: Վստահ եմ, ժամանակն է, որ առաջանան իրենց ոլորտի նախագահները, ովքեր իրենց ազդեցությամբ կսահմանափակեն իշխանավոր օլիգարխի կամայականությունը, վճռական ազդեցություն կունենան անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման վրա հասարակական գործունեության բոլոր ոլորտներում՝ կրթություն, տնտեսություն, մշակույթ, պետական կառավարում, արդարադատություն և այլն: Մոտեցող ընտրությունները շեշտում են դրա անհրաժեշտությունը ու նորանոր հնարավորություններ բացում ցանկացած ելքի դեպքում, եթե մունդիրով, բայց սովորական հացակեր չենք, եթե չենք օտարել անձնական պատասխանատվությունը:

Ես օրերս ութ տարեկան դարձած իմ Արևիկ թոռնիկին, մի քանի օրից մեկ տարեկան դարձող Դավիթ որդուն, կոնսերվատորիայում դասական վոկալ յուրացնող Շուշանիկին կտակելու ավելի արժեքավոր բան չունեմ, քան Հայաստանում իրենց արժանի կյանքով ապրելու հնարավորությունը, և այլ ակնկալիք չունեմ, քան նրանց երախտագիտությունը»,- ասաց Ա. Բլեյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում