Շվեդիայի ցանցահենների կուսակցությունը Եվրախորհրդարան է դիմել վճարման համակարգերի օպերատորների վրա հաճախորդներին սպասարկելու արգելք դնելու խնդրանքով: Դրա համար պատճառ է հանդիսացել Wikileaks ծրագրի օգտին դրամահավաքի մասնակցությունից Visa և Mastercard վճարային համակարգերի հրաժարվելը:
Ինչպես տեղեկացրել է theinquirer.net կայքը, ցանցահենների կուսակցության հիմնադիր Ռիկ Ֆալքվինգը հայտարարել է, որ ապագայում վճարային համակարգերից օգտվող ձեռնարկությունների թիվը կաճի: Ցանցահեններն անընդունելի են համարել, որ եվրոպական փոքր խանութները, որոնք սարսափ-ֆիլմեր կամ սեքս-խաղալիքներ են վաճառում, տուժեն միայն այն պատճառով, որ MasterCard-ի և PayPal-ի ամերիկյան սեփականատերերը նրանց ապրանքներն «անբարոյական» են համարում:
Լուրջ խախտում է նաև այն, որ վճարային համակարգերն առանց դատարանի որոշման դադարեցրել են Wikileaks-ի համար փոխանցումներ կատարել:
Ռիկ Ֆալքվինգը խնդրում է Եվրախորհրդարանին կարգավորել վճարային համակարգերի գործողությունները:









































