«Վիա Գրայի» պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտարարել է խումբը ցրելու մասին, հաղորդում է ТСН-ի թղթակիցը:
Ըստ էության, կոլեկտիվը միշտ հիմնված է եղել մի քանի արտիստների վրա, որոնք էլ նրան հաջողություն են բերել, կերտել նրա 12-ամյա պատմությունը: Այդ արտիստներն են Նադեժդա Գրանովսկայան, Վերա Բրեժնևան և Ալբինա Ջանաբաևան:
Մելաձեն խոստովանել է, որ այդպես էլ չի կարողացել լիարժեք փոխարինող գտնել Նադյային ու Վերային:
«Քանի որ այժմ Ալբինան է հեռանում, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ շիկահերին շիկահերով, թխահերին թխահերով փոխարինելու ո՛չ ուժ կա, ո՛չ հետաքրքրություն, ոչ էլ ցանկություն: 2013-ի հունվարի 1-ից խումբը կցրվի, և վերջ»,-հայտարարել է Մելաձեն:








































