Friday, 07 06 2024
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը երբ նախագահ էր, այլ աչքերով էր նայում, հիմա՝ այլ. Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ նշեց, թե Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է իր դիրքորոշումները, պետք չէ դեպքերից առաջ ընկնել, պետք է սպասել սահմանադրական փոփոխությունների: Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բարեփոխվող սահմանադրության վերաբերյալ նույն կարծիքն ունեին, իսկ այժմ դրանք բոլորովին տարբեր են՝ պատասխանեց, թե ժամանակը թելադրում է իր պահանջները, բայց 2005 թվականին ևս կար խորհրդարանական համակարգի անցնելու տեսակետը: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը նախագահի աչքերով ունեցել է իր կարծիքը, հիմա ժամանակ է անցել և այլ կարծիքներ կան:

Տեսակետին, թե հաճախ են կարծիքներ հնչում, որ բարեփոխվող սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, նա արձագանքեց, թե չի կարծում՝ նախագահն իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու խնդիր ունի: «Կարծում եմ՝ նա նման ամբիցիաներ չունի, ցանկացած նախագահի համար կարևոր է իր երկրի առաջընթացը, թե որ մոդելով կարող է ավելի առաջընթաց ապահովել»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավոր է արդյոք Հայաստանը չմիանա ԵՏՄ-ին՝ հայտնվելով ընդդիմադիրների ասած «խորը և համապարփակ մանթոյի» մեջ, Բաղդասարյանը պատասխանեց, թե իրոք կային տեխնիկական հարցեր, սակայն դրանք հիմնովին լուծված են, պայմանագիրը պատրաստված է, ուղարկվել է ՄՄ անդամ երկրներին: Խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե որևէ նախապայմանով միությանն անդամակցելը բացառված է: «Հաջորդ հանդիպումը կլինի ինչպես Ղազախստանի ԱԳ նախարարն էր ասել՝ հոկտեմբերին, մոտավոր ձևով էր նա ասել: Մենք որևէ նախապայման չենք ընդունելու, հավասարը հավասարի պես պետք է անդամակցենք, բոլոր տեխնիկական խնդիրները լուծված են, այնպես որ ամեն ինչ ժամանակի հարց է»,- ասաց նա: Խոսելով Սերժ Սարգսյան – Վլադիմիր Պուտին չկայացած հանդիպումից՝ Բաղդասարյանը նշեց, որ այն մոտ ապագայում՝ այս ամռան ընթացքում, կկայանա:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակման դեմ ստորագրահավաքին Բաղդասարյանը լուրջ չի վերաբերվում: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն, ըստ նրա, հուզում է նաև իրենց՝ ՀՀԿ-ականներին:

«Չեմ կարծում՝ կլինի ՀՀ-ում մի քաղաքացի, ով ցանկություն ունենա, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները բարձրանան: Առաջին հերթին դա վերաբերում է հանձնաժողովին, ամենադեմը եղել է հանձնաժողովը, պատահական չէ, որ այդ նիստից առաջ քննարկում է եղել նաև Կառավարությունում, ելքերն էին փնտրում, և այլ տարբերակներ չկային, սակայն հանձնաժողովը մինչև վերջ ընդդիմացել է»,- ասաց նա:

Կառավարության կողմից հազարական դրամ փոխհատուցում ստացած աղքատ ընտանիքներն, ըստ բանախոսի, այն խավն են, որ ընդգրկված է նպաստառուների ցուցակի մեջ: Նրա խոսքով՝ հաշվարկված է, յուրաքանչյուր ընտանիքի վրա այս թանկացումը 730 դրամի ազդեցություն պետք է ունենա: Դիտարկմանը, թե՝ փոխհատուցում ստացողները պարտավոր են շնորհակա՞լ լինել ՀՀԿ-ին՝ իրենց 270 դրամ ավել գումար թողնելու համար, Բաղդասարյանը նշեց, որ շնորհակալության կարիք չկա, դրա ակնկալիքը ևս չկա: «Արվում է այն, ինչի հնարավորություն կա, հաշվարկները ցույց են տվել, որ կարելի է մեղմել այդ խնդիրը, որ այդ թանկացումն իրենց վրա ազդեցություն չունենա»,- ասաց նա:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում