Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Այսօր ինչ օր է` ասա

Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է: 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց իր առաջին Սահմանադրությունը, թեև ընդունել ասվածն, իհարկե, հարաբերական է՝ հանրաքվեի քվեարկության արդյունքների, մեղմ ասած, կասկածելի լինելու պատճառով: Եթե այսօր փողոցում փորձենք մոտենալ և մի փոքր հարցում անել, ապա մեղմ ասած` մեծ կասկածներ կան, որ հարցված տասից ընդամենը մեկի մտքով կարող է անցնել, որ այսօր Սահմանադրության օրն է: Այո, այո, ոչ թե իմանալ, այլ մտքով անցնել ընդամենը, որովհետև Հայաստանում Սահմանադրությունը հենց մտքով անցնող մի բան է:

Նորմալ երկրներում Սահմանադրությունն անցնում է կյանքով, ինչի արդյունքում էլ քաղաքացիները գիտեն, թե ինչ է Սահմանադրությունը, ինչ են սահմանադրական իրավունքները, գիտեն, թե ինչն է իրենց պաշտպանում իշխանությունների կամայականություններից:

Սահմանադրական կարգի գերիշխանությամբ երկրներում մարդիկ Սահմանադրության մասին մամուլից չէ, որ տեղեկանում են, և ոչ էլ պաշտոնական տեղեկագրերից: Սահմանադրությունը նրանց իրավագիտակցական էությունն է, այսինքն` Սահմանադրությունը նրանց մեջ է, և հենց դրանում է այդ փաստաթղթի իրական ուժը:

Հայաստանում Սահմանադրությունն ուղղակի մեր մտքով անցնող մի բան է, ինչպես որ մտքով անցնելով էլ այն փոփոխվել է արդեն մի անգամ՝ ոչնչով չփոխելով մեր կյանքը, ու մի անգամ էլ երևի կփոխվի՝ էլի մեր կյանքը ոչնչով չփոխելով, պարզապես իշխանությունների մտքով է անցել մի անգամ էլ Սահմանադրություն փոխել:

Ու այսօր ընդամենը մարդկանց մտքով կարող է անցնել, որ Սահմանադրության օրն է, այն էլ` եզակի մարդկանց: Հայաստանում Սահմանադրությունը չդարձավ պրակտիկ գործիք պետականաշինության ճանապարհին: Սահմանադրությունը ինչպես իր ընդունման՝ 1995 թվականին, այնպես էլ փոփոխության՝ 2005 թվականին, ժամանակահատվածներում հանդիսացավ ներքաղաքական կոնյունկտուրայի հետևանք և ընդամենը: Նույնն է լինելու նաև այսօր նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, կարող ենք չկասկածել, որովհետև խնդիրը Սահմանադրության մեջ չէ, այլ այն խախտողների:

Այս իրավիճակում շատ դժվար է շնորհավորել մեր հասարակությանը մի բանի կապակցությամբ, որը չկա, որը ձև է և չի ստացել բովանդակություն, որը ոչ մի կապ չունի հասարակության կյանքի հետ: Մյուս կողմից, սակայն, սրա համար պետք է պատասխանատվություն ստանձնի նաև հասարակությունը և վերջապես գտնի սահմանադրական կարգի գալու մեխանիզմները, հանրային կյանքի կազմակերպումը սահմանադրական գերիշխանության տակ դնելու մեխանիզմները:

Այս առումով, ընդունենք, որ թեկուզ ձևական, ելակետն այնուհանդերձ կա: Եվ շնորհավորենք մեր հասարակությանը ելակետի կապակցությամբ` մաղթելով այն օգտագործելու հմտություն, հնարամտություն, կամք և ստացված արդյունքը պատմականորեն վայելելու հասարակական երջանկություն:

 

Լուսանկարը՝  iravaban.net-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում