Ճարպակալում ունեցող երեխաները նվազ զգայուն են համերի նկատմամբ, քան նորմալ քաշով իրենց հասակակիցները: Այս մասին հայտնում է Kedem-ը՝ հղում անելով նոր հետազոտության արդյունքներին:
Գիտնականները կարծում են, որ համերի տարբերման դժվարությունը ստիպում է ավելի շատ ուտել:
Հետազոտությանը մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ, 94-ը՝ նորմալ քաշով, 99-ը՝ ճանպակալումով: Երեխաներին առաջարկվել է փորձել 22 «համային գիծ»: Գեր երեխաները դժվարությամբ են կարողացել հաղթահարել համերի տարբերման փորձը: Նրանք սխալվել են հատկապես աղին ու թթուն տարբերելիս:
Նախկինում հետազոտություններով պարզվել էր, որ համի բարձր զգայունությունը թույլ է տալիս մարդկանց քիչ ուտել, քանի նոր կշտանալու համար նրանց անհրաժեշտ է փոքր քանակով սնունդ:










































