Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է երեկ տեղի ունեցած «Բետիս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը հաշվի նվազագույն տարբերությամբ պարտություն կրեց:
«Չեմպիոնության համար մղվող պայքարում մենք երկու քայլ հետ կատարեցինք: Այժմ մենք պիտի համախմբվենք, ինչպես երբևէ: Պետք է այժմ նախապատրաստվել Իսպանիայի գավաթի հանդիպմանը, ապա՝ «Աթլետիկո»-ի դեմ խաղին»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:





































